Posted in Շքեղարվեստ

Ստամբուլում ցուցահանդես և կոնֆերանս` Անիի ճարտարապետական կոթողների թեմայով

Ստամբուլում ցուցահանդես և կոնֆերանս` Անիի ճարտարապետական կոթողների թեմայով Posted on March 14, 2018

Ստամբուլում երեկ և այսօր միջոցառումներ են կազմակերպվել` Անիի ճարտարապետական ժառանգության վերաբերյալ: Հաղորդում  է Կ.Պոլսում հայերեն և թուրքերեն տպագրվող հայկական «Ակօս» շաբաթաթերթը:

Աղբյուրի համաձայն, երեկ` մարտի 13-ին, Ստամբուլի «Դեփո» անվամբ մշակութային կենտրոնում ցուցահանդես է բացվել` «Քարերի պոեզիան` Անին. ճարտարապետական գանձարան մշակույթների խաչմերուկում» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են 2016 թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Անիում արված լուսանկարներ և տեսագրություններ: Սույն ցուցահանդեսն այցելուների առջև բաց կլինի մինչև ապրիլի 29-ը: Ցուցադրված են Արա Գյուլերի, Մարտին Մանուկյանի, Մուրադ Գերմենի և Վեդաթ Աքչագյոզի հեղինակած լուսանկարները:

Իսկ այսօր` մարտի 14-ին, Ստամբուլի Ջեզայիր սրահում կոնֆերանս կկազմակերպվի` «Անի. համաշխարհային մշակույթի ժառանգություն Թուրքիայում» խորագրով, որին կմասնակցեն Նորվեգիայի Մշակութային ժառանգության ուսումնասիրության ինստիտուտի նախկին տնօրեն Քարստեն Փալուդան-Մյուլլերը, նույն ինստիտուտի փոխնախագահ Արմեն Ղազարյանը, վերականգնող ճարտարապետ Յավուզ Օզքայան և լուսանկարիչ Վեդաթ Աքչագյոզը, ովքեր զեկուցումներ կներկայացնեն` Անիի մշակութային պատմության թեմայով:

Նյութը՝ akunq.net

  • 13
    Shares