Posted in Գրականություն Թատրոն Շքեղարվեստ

Հայաստան + Ստեղծագործ Եվրոպա

Հայաստան + Ստեղծագործ Եվրոպա Posted on March 20, 2018

Մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվող այս փաստաթուղթը Եվրամիության կողմից կստորագրի Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014թ.։ Բաղկացած է երկու՝ «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից, նախատեսված է 2014-2020 թթ. ընթացքում իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարությունը միանում է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին: Նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է այս պահին:

«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության և կերպարվեստի ոլորտներում:

Բրյուսելում նախարար Ամիրյանը հանդիպելու է նաև ԵՀ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի գլխավոր տնօրենության ղեկավար Թեմիս Քրիստոֆիդուին:

  • 3
    Shares