Posted in Թատրոն

«Մշակութային կամուրջ» ծրագիր

«Մշակութային կամուրջ» ծրագիր Posted on March 23, 2018

Ս. թ. մարտի 23-24-ը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արցախյան հյուրախաղերով կմեկնարկի ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև ստորագրված հուշագրի շրջանակում:

Հայաստան-Արցախ մշակութային կապերի ամրապնդման, մշակութային փոխհամագործակցության ակտիվացման, ընդհանուր մշակութային դաշտի գործունեության շարունակական ապահովման նպատակով իրականացվող «Մշակութային կամուրջ» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները /յուրաքանչյուր ամիս՝ առնվազն մեկ ելույթ/ հանդես կգան Արցախի Հանրապետության տարբեր համայնքներում՝ հնարավորություն ընձեռելով Արցախի արվեստասեր հանրությանը հաղորդակցվելու հայաստանյան մշակութային անցուդարձին, կատարողական արվեստի վերջին ձեռքբերումներին:

Ծրագրի շրջանակում, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ստեփանակերտում կներկայանա տեղի հանդիսատեսին 2 օր՝ մարտի 23-ին և 24-ին:

Տեղեկացնենք, որ մինչ այդ, պլանավորված են թատերախմբի հյուրախաղերը նաև Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:

Աղբյուրը՝ mincult.am

  • 3
    Shares