Posted in Կինո

Սյունիքում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

Սյունիքում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը Posted on March 23, 2018

Կապանում բացվել է գերժամանակակից տեխնիկայով հագեցած «S’Unique» կինոթատրոնը ։
Կինոթատրոնի բացմանը ներկա էին ԶՊՄԿ ՓԲԸ-ի տնօրինությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: 
«S’Unique» կինոթատրոնի էկրանին առաջինը ցուցադրվեց 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմից Կապանի օդանավակայանում նկարահանված հատվածը, որի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ընդամենը ամիսներ անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:

Մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում կարևորել է կինոթատրոնի բացումը Կապանում, որը հետաքրքիր է դարձնելու կապանցիների ժամանցը՝ հնարավորություն ընձեռելով նրանց լավագույն ֆիլմերը դիտելու մեծ էկրանին: Մարզի ղեկավարը նաև ընդգծեց, որ կինոթատրոնը իրականացնելու է սոցիալական ծրագրեր. կլինեն անվճար ցուցադրություններ սոցիալապես անապահով ընտանիքների, խոցելի խմբի երեխաների համար:
Կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ՝ «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի հովանու ներքո:


«S’Unique» կինոթատրոնը ստեղծվել է միջազգային ստանդարտներին համապատասխան: Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերի գները Երևանում գործող կինոթատրոններից զգալիորեն ցածր են:

  • 9
    Shares