Posted in Գրականություն

Փիլիսոփա Քսանթոսի ստրուկ Եզոպոսը

Փիլիսոփա Քսանթոսի ստրուկ Եզոպոսը Posted on March 30, 2018

Սամոս կղզում ապրում էր պարզամիտ փիլիսոփա Քսանթոսը: Մի անգամ շուկայում նա տեսավ երեք ստրուկ,որոնք վաճառքի էին հանված` երկուսը գեղեցիկ էին, իսկ երրորդը Եզոպոսն էր:
Քսանթոսը հարցրեց.
-Ի՞նչ եք կարողանում անել։
Առաջինը պատասխանեց.
-Ամեն ինչ։
Երկրորդը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Իսկ Եզոպոսն ասաց.
-Ոչինչ
Այդ ինչպե՞ս,-զարմացավ Քսանթոսը:
-Իմ ընկերներն արդեն ամեն ինչ կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
-Ուզու՞մ ես գնեմ քեզ։
-Քեզ միևնույն չէ՞, թե ինչ եմ ես ուզում։ Ինձ քո խորհրդականը դարձրու, հետո նոր կհարցրնես:
-Դու մի՞շտ ես այդքան զրուցասեր։
-“Խոսող թռչունների համար ավելի շատ են վճարում”:
-Սակայն դու թռչուն չես, այլ անճոռնի:
-Ներքնատանը գտնվող արկղերը նույնպես անճոռնի են, սակայն դրանց մեջ եղած գինին անգին է:

Զարմացավ Քսանթոսն ու գնեց Եզոպոսին: