Posted in Գրականություն Երաժշտություն Թատրոն Կինո Շքեղարվեստ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը դիմում է արվեստագետներին

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը դիմում է արվեստագետներին Posted on May 14, 2018

Հարգելի’ ընկերներ

Վաղվանից` մայիսի 14-ից, մշակույթի նախարարությունում անցնում եմ իմ պարտականությունների կատարմանը: Դիմում եմ մշակութային միավորումներին և միավորներին, որ սիրով և պատրաստակամությամբ կհանդիպեմ բոլորի հետ` լսելու և քննարկելու առկա խնդիրներն` ըստ ոլորտների:

Ակնկալում եմ, որ այն սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, որով բոլորս վարակված փորձում էինք մեր քայլն անել մարտի 31-ից սկսած, կշարունակվի արդեն այս բովանդակային փուլում և նոր որակի փոփոխությունների սկիզբ կդնի:

Սիրով` Լիլիթ Մակունց

————————————

Իսկ ֆեյսբուքյան իր անձնական էջում նորանշանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը գրել է.

«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:

Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»:





Մեկնաբանել