Previous Article Next Article Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը
Posted in Կինո

Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը

Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը Posted on May 22, 2018

«MA NO FILMS» ընկերության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել լիտվացի ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը և օպերատոր Ստոնիս Պաուլիուսը:
«Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա՛ ինձ տվեց գիրքը, ես կարդացի ու ցնցվեցի: Հենց այդպես էլ ծնվեց այս նախագծի գաղափարը»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասաց լիտվացի կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը:
Լիտվացի կինոգործիչները մշակույթի նախարարությունում էին՝ ներկայացնելու Նարեկացուն նվիրված իրենց կինոնախագիծը, որը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նախագիծն իրականացնելու համար լիտվացի կինոգործիչներն ակնկալում են նաև հայկական կողմի աջակցությունը:
«Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը»,-ասաց Աուդրիուսը:
Ռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչուսը նշեց, որ ֆիլմերի սցենարները պատրաստ կլինեն աշնանը: Նկարահանումների մեծ մասը նախատեսում են իրականացնել Հայաստանում: Նկարահանումներ կիրականացվեն Լիտվայում, ինչպես նաև Իտալիայում, մասնավորապես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Ֆիլմը կլինի եռակողմ՝ հայ-լիտվական-իտալական:
Նախարար Մակունցը խոստացավ աջակցել ծրագրին՝ ինչով հնարավոր է, քանի որ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելը նախարարության որդեգրած առաջնահերթություններից է: