Previous Article Next Article Երկկողմ համաձայնագրով ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Creative Armenia» մշակույթային հիմնադրամն այսօր հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկը
Posted in Գրականություն Երաժշտություն Թատրոն Կինո Շքեղարվեստ

Երկկողմ համաձայնագրով ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Creative Armenia» մշակույթային հիմնադրամն այսօր հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկը

Երկկողմ համաձայնագրով ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Creative Armenia» մշակույթային հիմնադրամն այսօր հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկը Posted on June 15, 2018

«Մեկ ամսվա ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ անհրաժեշտ է բացել փակ շրջանակն ու մշակույթի ոլորտում ապահովել համագործակցությունը պետականի ու մասնավորի միջև, ինչը ոչ միայն կնպաստի ոլորտի թարմացմանն ու նոր գաղափարների ներմուծմանը, այլև դաշտում կներգրավի ներդրողներին: «Creative Armenia» հիմնադրամի տնօրեն Կարին Հովհաննիսյանի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ նշվածներն իրականություն դարձնելու լավագույն միջոցներից մեկն էլ կարող է լինել ՀՀ մշակույթի նախարարություն-«Creative Armenia» համագործակցությունը»: 

Նախարար Լիլիթ Մակունցի նշած համագործակցության սկիզբն այսօր ազդարարվեց մշակույթի նախարարության ու «Creative Armenia» մշակութային հիմնադրամի միջև կնքված երկկողմ համաձայնագրով:

Հիմնադրամի տնօրեն Կարին Հովհաննիսյանի խոսքով, պետական որևէ կառույցի հետ «Creative Armenia»-ն մինչ օրս չի համագործակցել, բայց Նոր Հայաստանը տալիս է նոր հույս և նոր հնարավորություններ:

«Այսօր մենք տեսնում ենք այն տեսլականը, որը կարող է տանել մեր մշակույթը դեպի վերելք, և մենք պատրաստ ենք աջակցել մշակույթի նախարարությանը այդ վերելքի ճանապարհին»,-ասաց Հովհաննիսյանը:

Համագործակցության կոնկրետ ձևաչափի վերաբերյալ փակագծերն առայժմ չեն բացվում: Այս պահին հստակ է գաղափարից բխող ռազմավարությունը, որը միտված է հայկական իրականության մեջ նոր տաղանդների բացահայտմանն ու նրանց համաշխարհային հարթակում ներկայացնելը:

«Մեր երկրում կան շատ տաղանդավոր մարդիկ, որոնք արժանի են ոչ միայն ֆինանսական, այլև ռազմավարական օժանդակության: 2017-ին ստեղծված «Creative Armenia» հիմնադրամի անդամ են Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, սփյուռքահայ հայտնի արվեստագետներ, որոնց նպատակն է մշակել և իրագործել մի ռազմավարություն, որը կտանի մեզ դեպի մշակութային վերելք: Իսկ մեր գործն է տաղանդավոր արվեստագետներին հայտնաբերելն ու նրանց միջազգային շուկա հասցնելը»,- ասաց Կարին Հովհաննիսյանը: 

«Ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե արվեստի առանձին ճյուղերը բիզնեսի հետ նույնականացնելուն, այլ բիզնեսի գործիքակազմն օգտագործելու միջոցով մեր տաղանդներին առաջ մղելուն»,- հավելեց Լիլիթ Մակունցը:

ՀՀ մշակույթի նախարարություն

  • 4
    Shares