Previous Article Next Article Հեթանոսական տաճարները քանդում ենք,երբ գալիս է քրիստոնեությունը,քանդում ենք եկեղեցին երբ գալիս է տոտալիտար բոլշևիզմը
Posted in Գրականություն Երաժշտություն Թատրոն Կինո Հոբբի Շքեղարվեստ

Հեթանոսական տաճարները քանդում ենք,երբ գալիս է քրիստոնեությունը,քանդում ենք եկեղեցին երբ գալիս է տոտալիտար բոլշևիզմը

Հեթանոսական տաճարները քանդում ենք,երբ գալիս է քրիստոնեությունը,քանդում ենք եկեղեցին երբ գալիս է տոտալիտար բոլշևիզմը Posted on July 9, 2019

ՄՇԱԿՈՒՅԹ…
Մշակույթ ասածը՝ գրականություն, կինո, թատրոն,երգ ու պարը չի միայն:Մշակույթ ասածը թանգարանային նմուշը չի միայն ,այն կենդանի է, ամենուր է ու ամեն օր արթուն պետք է լինի:Մշակույթը՝ դա ցանկացած ասպարեզի անընդահատականությունն է,որը ամեն օր պիտի մշակվի: Կարծում եմ ամեն նախարարություն և կազմակերպչական որևիցե կառույց ու կրթական օջախ իր մշակույթի բաժինը պետք է ունենա, անգամ բանակն ու կրկեսը պետք է մշակի իր անելիքը:))
Տասնամյակներ շարունակ սովետական հասարակությունը հրամանների տակ ձևավորեց նոր սովետական,շատ դեպքերում անգամ անհասկանալի ու իրարամերժ մշակույթ,որի առանցքը կոմունիստական գաղափարախոսությունն էր և նա չէր կարող լինել զուտ ազագային ու համամարդկային։Ամեն անհատ ստեղծագործող նախ պիտի փառաբաներ սովոտականը և ինչպես բոլոր հասարակարգն երում՝միայն քչերն էին կարողանում հասնել այնպիսի բարձունքի որտեղ սահման այլևս չկար: Անգամ այդ փակ ու աշխարհից կտրված ռեժիմի՝ շատ ստեղծագործողներ ու գիտնականներ աչքի էին ընկնում հենց այն դեպքերում,երբ ստեղծագործությունն ու նորարարությունը դառնում էր համամարդկային ու դուրս էր գալիս սովետական գաղութի սահմաններից: Սովետական Հայաստանի հասարակության մշակույթը այդպես էլ մնաց օտարի գաղափարախոսությունը կրող և օտարի կողմից կարգադրվող համեմված մարքսիզմ- լենինիզմի գաղափարախոսությամբ, որը չէր կարող կրել իր մեջ ժողովրդի դարավորը,շատ դեպքերում անգամ հերքում էր անցյալն ու ավանդույթը: Բայց չէ որ մշակույթը ձևավորվում է դարերով և սերնդե-սերունդ,այն առօրյա կյանքի դրսևորումն է, որից էլ ծնվում են մշակութային բարձր արժեք կրող գլուխգործոցները,որոնք էլ դառնում են ազգային ու համամարդկային:Ցանկացած ժողովուրդի մշակույթ իր մեջ կրում է ժառանգելու և պահպանելու կարևորությունը՝ դա անընդահատականությունն է,այն գալիս է դարերի խորքից ու չի ընդհատվում,այն փոխանցվում և հարստանում է փորձի ու նախասիրությունների պահպանման ու մեկը մյուսին փոխանցելու միջոցով:


Մենք շատ վաղուց կորցրել ենք մեր մշակութային կարևոր հատկանիշները՝ աշխատելը ամեն օր:Մենք տարիներ շարունակ կտրտել ու կտրել ենք մեզ հասած մշակութային այն թելերը ,որոնց միջոցով ամեն բան պետք է հավաքվեր,կազմակերպվեր, ու ընդուներ՝ ազգային,հասարակական,քաղաքային, գյուղական, կրթական, գիտական ու կառավարման մշակված ձևերը, որին էլ կկարողանաինք ասել ազգային մշակույթ:
Մեզ ամեն անգամ մի էլեկտրական լույսի աղբյուր են ցույց տալիս ու մենք գլուխներս կորցրած վազում ենք դրա հետևից ու գոռում՝ ահա մեր արևը սա է,որի պատճառով էլ կտրվում ենք իրականությունից,իսկ հետո սկսում ենք կորցնել իրական մենքը: Հեթանոսական տաճարները քանդում ենք,երբ գալիս է քրիստոնեությունը,քանդում ենք եկեղեցին երբ գալիս է տոտալիտար բոլշևիզմը,քանդում ենք քաղաքը երբ գալիս են անճաշակներն ու բռի մեծահարստացած օլիգարխա-բանդիտային պատանիները՝ ծուռ բերաններով։Ամեն անգամ օտարների կողմից ցուցադրվող ողորմելի լամպին արև ասելով քանդել ու զոհաբերել ենք մերը,իսկականը,հարազատը։ Ասես ամեն անգամ մոռանում ենք , որ մեր իսկական արևը ամեն օր դուրս է գալիս հատուկ մեզ ջերմացնելու և լուսավորելու համար,կարծես մինչ այդ ոչինչ չի եղել:Իսկ հիմա պատկերացրեք , որ արևը մեզ ջերմացներ կտրտվող հաճախականությամբ,այնպես ինչպես մեր մշակույթը՝ փչացած էլեկտրական լամպի նման ու մենք էլ ամեն անգամ լամպ փոխեինք կամ էլեկտրիկ հրավիրեցինք «ժեկից»:
Այո՝ մեր մշակույթը այսօր այդ փչացած լամպի նման է ու չի ջերմացնում:Կարծում եմ ժամանակն է հայացքներս ուղենք դեպի Արևն ու հավերժը առ Աստված,որպեսզի չկորցնենք մեր անընդհականությունը,որպեսզի կարողանանք հավաքել ու իմի բերենք մեզ հասած ցանկացած մշակվածը,իսկ նորարարություններն ու ավանգարդը այնպես մշակենք, որպեսզի օտարների համար դառնան օրինակ:

Կինոռեժիսոր՝  Հրանտ Վարդանյան





Մեկնաբանել