Posted in Գրականություն

Վզակապով օրեր

Վզակապով օրեր Posted on November 7, 2019

Քա­ղա­քը մեծ է, քա­ղա­քը գր­կա­բաց է: Քա­ղա­քում ան­վերջ տե­ղա­ցող ան­ձր­ևի ան­թիվ կա­թիլ­նե­րը, մար­դիկ ու շնե­րը միշտ մի­այ­նակ են ու միշտ ան­բա­ժան…

Ինչ­պես միշտ ան­ձրև էր տե­ղում, ի­նչ­պես միշտ Նատան տրտն­ջում էր, որ ան­ձր­ևից հոգ­նել ու թմ­րել է, որ իր ար­ևոտ քա­ղաքն է ու­զում, ի­նչ­պես միշտ պա­տու­հա­նա­գո­գին դնե­լով բա­ժա­կը՝ վար­դա­գույն լի շուր­թե­րով փչում էր սև թեյի գո­լոր­շու վրա: Նեղ­լիկ ու­սե­րը թաքն­վել է­ին կա­նաչ խա­լա­թի տակ, եր­կար ոս­կե­գույն վար­սե­րը՝ սր­բի­չե կո­նի մեջ է­ին ա­ռն­վել:

-Ես այլևս այս­պես չեմ կա­րող: Գի­տես ի­՞նչ, ե­թե մեր կյան­քը նույն կերպ պի­տի շա­րու­նակ­վի, ես կհե­ռա­նամ, լուրջ եմ ա­սում: Այս ան­գամ չեմ կա­տա­կում: Հը՞, ին­չու՞ ես այդ­պես նա­յում: Մի բան ա­սա, գրո­ղը տա­նի:

– Ի­՞նչ ես ու­զում ա­սեմ: Ես ա­ռա­վո­տից գի­շեր աշ­խա­տում եմ, որ դու կա­րո­ղա­նաս գրել: Դեռ ժա­մա­նա­կը չէ, մի փոքր էլ համ­բե­րիր, փի­սիկս, ես գի­տեմ ի­նչ կա­րե­լի է ա­նել, որ չտխ­րես:

-Ի­՞նչ:

­Վո­վան փա­կեց նոթ­բուքն ու մո­տե­ցավ ջա­հել կնո­ջը: Կո­նից թափ­վե­ցին թաց մա­զե­րը, փխ­րուն նեղ­լիկ ու­սե­րը ա­զատ­վե­ցին խա­լա­թի հո­գա­տա­րու­թյու­նից:

Վո­վան գր­կեց կնոջն ու տե­ղա­փո­խեց նն­ջա­րան: Պատու­հա­նա­գո­գին մո­ռաց­ված սև թեյը գո­լոր­շին թո­ղեց ա­պա­կուն…

Նա­տան գրում էր հեր­թա­կան սի­րա­վե­պը, ո­րը պի­տի եր­կու շա­բա­թից հանձ­ներ խմ­բագ­րին: Վո­վան աշ­խա­տում էր ան­շարժ գույ­քի գոր­ծա­կա­լու­թյու­նում, և ե­րբ ազատ ժա­մա­նակ էր լի­նում, շտա­պում էր տուն՝ սի­րով ը­նդ­մի­ջում հայ­տա­րա­րե­լով գրա­կա­նու­թյանն ու բնակարա­նում տի­րող լռու­թյա­նը, ա­պա ե­րբ խա­ղաղ­վում է­ին, ա­մու­սին­նե­րը գնում է­ին զբոս­նե­լու տա­նից ոչ հե­ռու գտն­վող ան­ծայ­րա­ծիր այ­գում, որ­տեղ շա­տերն իրենց շնե­րի հետ մի­ա­սին դուրս է­ին գա­լիս հանգստանա­լու:

-Խեղճ մի­այ­նակ­նե­րի քա­ղաք,-հո­գոց հա­նեց Նա­տան ու փոք­րիկ ան­պաշտ­պան ե­րե­խայի պես սեղ­մեց ա­մուս­նու ձեռ­քը:

-Ին­չու՞,- զար­մա­ցավ Վո­վան, – դա մի­այ­նու­թյուն չէ, դա հո­գա­տա­րու­թյուն է, մեծսր­տու­թյուն է, ե­թե կու­զես: Ի­մի­ջայ­լոց, ե­րբ ես տա­նը չեմ լի­նում դու քեզ մե­նակ ես զգում,  այդ­պես չէ՞:

-Մի­այն թե չա­սես…, -ա­ղեր­սող ձայ­նով ա­սաց Նատան:

-Հա ի­՞նչ կլի­նի ո­՞ր: Ես, դու ու մեր շու­նը: Ե­րեկ մեր հար­ևան Ա­լեք­սեին եմ տե­սել, նա ու­զում է իր շա­նը որ­ևէ լավ մար­դու նվի­րել: Գոր­ծից ո­ւշ է գա­լիս, չի հասց­նում ո­նց հարկն է տի­րու­թյուն ա­նել, ի­սկ մենք կա­րող ե­նք, չէ՞, ի­՞նչ կա­սես:

-Մենք չէ, ես, բայց ես շուն չէ, ե­րե­խա եմ ու­զել քեզնից, շու­տով ե­րե­սու­նե­րեք եմ դառ­նում, հաս­կա­նում ես դա ի­՞նչ է կնոջ հա­մար, հաս­կա­նու՞մ ես, գրո­ղը տանի:

-Ա­մոթ է, բո­լո­րը մեզ են նա­յում: Մենք հի­մա այն վիճա­կում չենք, որ մեզ թույլ տանք ե­րե­խա ու­նե­նալ: Ու բա­ցի այդ, ես հո­գե­պես դեռ պա­րաստ չեմ: Ա­մեն օր նույնն է: Քեզ քի՞չ է իմ սե­րը, մե՛ր սե­րը:

Նա­տան ու Վո­վան մռայլ ու լուռ տուն է­ին դառ­նում: Այ­գում և ան­գամ բա­կում տե­րերն ու շնե­րը զբո­սան­քի էին դուրս ե­կել. հա­սուն տղա­մար­դիկ ու կա­նայք՝ բաճկո­նակ­նե­րով ու կա­պյու­շոն­նե­րով շու­նիկ­նե­րի ու հսա­յա­չափ շնե­րի հետ, հան­գիստ ու խա­ղաղ, և թվում էր՝ չէ­ին էլ զգում ան­ձր­ևի կաթկ­թո­ցը: Նա­տան ա­սես առա­ջին ան­գամ էր նկա­տում այդ տե­սա­րա­նը, թեև ա­մեն օր ու մա­նա­վանդ հանգս­տյան օ­րե­րին, միշտ էլ տե­սել էր ու գի­տեր, որ եր­ևի թե ի­րեն­ցից ու կող­քի հար­ևա­նից բացի, բո­լորն էլ շուն ու­նեն: «­Խեղճ մի­այ­նակ մար­դիկ» կր­կին նույ­նը մտա­ծեց Նա­տան, հե­տո ա­սես սթափ­վեց, հի­շեց, որ ի­նքն էլ ա­վե­լի խեղճ ու միայ­նակ է՝ շին­ծու ու ա­րա­գո­րեն «թխ­վող» սի­րա­վե­պե­րով, գա­լիք սե­րունդ­նե­րից պաշտ­պան­վող սի­րով, ա­մուս­նու՝ ար­դեն ե­րեք տար­վա նույ­նան­ման օ­րա­կար­գով ու կար­ևոր խն­դիր­նե­րից արհեստ­վար­ժո­րեն խու­սա­փե­լու հմ­տու­թյամբ:

Հա­ջորդ օ­րը դու­ռը բաց­վեց: Վո­վան հար­ևան Ալեքսեի ու կաթ­նա­գույն սևակն չոր­քո­տա­նու հետ ներս մտավ:

-Տես ո­ւմ եմ բե­րել քեզ, փի­սիկս, հու­սամ ի­րար հետ լե­զու կգտ­նեք- ա­սաց Վո­վան՝ համ­բու­րե­լով կնո­ջը, հետո «­փի­սիկ» բա­ռի վրա շան հա­չո­ցից ծի­ծա­ղեց:

­Նա­տայի թա­փան­ցիկ կրծ­քա­վան­դա­կը պատ­վեց կարմիր լա­քա­նե­րով, բայց նա, զս­պե­լով զայ­րույ­թը, Ալեք­սեին թեյ ա­ռա­ջար­կեց:

­Վի­վան՝ այդ­պես էր կաթ­նա­գույն լաբ­րա­դո­րի ա­նու­նը, ան­մի­ջա­պես սի­րեց տան­տի­րու­հուն:

-Ձեր ա­մու­սի­նը ճիշտ էր. դուք բա­րի ու լավ կին եք, ես հենց նման մարդ­կանց է­ի ու­զում հանձ­նել Վի­վային, երբեք չէ­ի վա­ճա­ռի նրան: Ես մե­նակ եմ ապ­րում ու աշխա­տանքս շատ է, ան­մարդ­կային էր նրան մե­նակ թող­նե­լը, – ա­սաց Ա­լեք­սեյը՝ մեղմ ժպ­տա­լով Նա­տային, ա­պա ա­րա­գո­րեն ըմ­պեց դար­չի­նով թեյը:

Ար­դեն եր­կու ա­միս էր ան­ցել: Նա­տան Վի­վային հաճախ էր տա­նում տա­նից ոչ հե­ռու գտն­վող այ­գի, երեխա ու­նե­նա­լու մա­սին ևս մի քա­նի ա­նօ­գուտ զրույց ու­նե­նա­լուց հե­տո այլևս չէր խո­սում ա­մուս­նու հետ այդ թե­մայով, ին­չը շատ էր դուր գա­լիս վեր­ջի­նիս, շատ էր գրում, քիչ ծխում, ա­վե­լի հա­ճախ ժա­մա­նակն ան­ցաց­նում այ­գում:

-Հի­ա­նա­լի ար­ևոտ օր է այ­սօր, – ներս մտ­նե­լով տուն ա­սաց Վո­վան,- փի­սիկս, ո­ւ՞ր ես: Նն­ջա­րա­նի դու­ռը բաց էր: Վո­վան մի պահ կանգ ա­ռավ՝ չհա­վա­տա­լով տե­սա­ծին:

-Նա­տա՛, սա ի­՞նչ է:

Ճամպ­րու­կը փակ­վեց: Նա­տան թախ­ծոտ ժպտաց ու նս­տեց մահ­ճա­կա­լի ծայ­րին:

-Վի­վային լավ տի­րու­թյուն կա­նես, լա՞վ, նա հա­վա­տա­րիմ է:

-Ի­սկ դու՞,-պոռթ­կաց Վո­վան:

-Ես ըն­տա­նիք եմ ու­զում: Լի­ար­ժեք ըն­տա­նիք: Կա­րող եմ շանն էլ հետս տա­նել, ե­թե կու­զես:

Վո­վան շրջ­վեց պա­տու­հա­նի կող­մը: Պա­տու­հա­նի տակ կան­գած մե­քե­նայի ղե­կին Ա­լեք­սեյն էր:

­Նա­տան մո­տե­ցավ ու համ­բու­րեց Վո­վայի ճա­կա­տը:

-Խնդ­րում եմ հնա­րա­վո­րինս ա­րագ վա­ճա­ռիր մեր բնա­կա­րա­նը, իմ մաս­նա­բա­ժի­նը ի­նձ շտապ է հար­կա­վոր, գի­տեմ, դու կա­րող ես դա ա­նել:

-Ու­զում է­իր ա­սել՝ մի­ակ բա­նը, որ կա­րող եմ ա­նել:

Ան­ցան օ­րեր, շա­բաթ­ներ, ա­միս­ներ…­Վո­վան Վիվայի հետ հա­ճախ էր զբոս­նում քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում, ու եր­բեմն վեր­հի­շում նախ­կին կնոջ խոս­քե­րը, սակայն մտ­քե­րը ա­րա­գո­րեն մաքր­վում է­ին քա­ղա­քի երե­սը պա­տած հաստ­լիկ ամ­պե­րից քամ­վող ան­ձրև­նե­րով:

Քա­ղա­քը մեծ է, քա­ղա­քը գր­կա­բաց է: Քա­ղա­քում անվերջ տե­ղա­ցող ան­ձր­ևի ան­թիվ կա­թիլ­նե­րը, մար­դիկ ու շնե­րը միշտ մի­այ­նակ են ու միշտ ան­բա­ժան…

Հեղինակ՝  Սաթե Հովակիմյան

 





Մեկնաբանել