Posted in Կինո

ԿԻՆՈՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԻՆՈՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Posted on November 8, 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովի անդամ ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ նախաձեռնությամբ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կոնֆերանսների սրահում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ներկայացված կինոոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքային խմբերի ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել օրնսդրական նախաձեռնությունները համադրելու, մեկ միասնական օրինագիծ ստեղծելու հնարավորությունները:

Քննարկման արդյունքում որոշում կայացվեց, որպեսզի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավված իրավաբանական խմբերը և մասնագետները սկսեն համատեղ աշխատել նախագծերի համադրման ուղղությամբ, և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներին ներկայացնեն հնարավոր մեկ միասնական նախագծի տարբերակը:

Քննարկվեց բոլոր նույնական հարցերում կոնսենսուսի միջոցով համաձայնության գալու խնդիրը, իսկ բոլոր էական տարբերությունները թողնել աշխատանքային խմբերի ներկայացուցիչների քննարկմանը:

Շատ կառուցողական մթնոլորտում անցած աշխատանքային քննարկումն արձանագրում է, որ կինոոլորտը կարգավորող օրենքի ստեղծման աշխատանքները նոր փուլ են մտնում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/draftlawonarmcinema/?tn-str=k*F





Մեկնաբանել