Posted in Երաժշտություն

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը բախվել է ռասիզմի հետ

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը բախվել է ռասիզմի հետ Posted on January 14, 2020

Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

«Ու՞ր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝  քաղաքական նկատառումներով:

Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-գրել է Պապյանը:





Մեկնաբանել