ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի անցկացվել է այլ ձևաչափով: Պատանիներն իրենց ստեղծագործությունները ներկայացրել են տեսագրությունների տեսքով, իսկ ընտրված տասը լավագույն պատանի կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Տոնիկյանի, Արաքս Աշճյանի, Արմեն Մարգարյանի, Արիանա Վարդանյանի, Գրիգորի Բալասանյանի, Էդգար Մխիթարյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Ռուբեն Ավագյանի, Սարգիս Առաքելյանի և Սյուզաննա Աղամալյանի ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության՝ ներառյալ մրցույթ-փառատոնի մշակութային հարթակներում:

Լավագույն մասնակիցները արտակարգ դրության ավարտից հետո կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում:
Տեսանյութի հղումը՝ (https://www.youtube.com/watch?v=0SYzVuiJzc4&fbclid=IwAR2B0n–hHByHNos3pfhCz0Ti3xPOkhkSIjZBl1JAXMe5QtyRFV54kFx6ns)