Posted in Հարցազրույց

Լույսի տակ Եր Կարն է

Լույսի տակ Եր Կարն է Posted on May 31, 2020

Ես՝ լույսի տակ։

Ես լույսի տակ եմ, երբ գտնում եմ նոր բառ։ Ես լույսի տակ եմ, երբ չեմ թողնում, որ գտածս բառը տիրանա ինձ։ Ես լույսի տակ եմ, երբ շոշափելով գտնում եմ սեփական տաղանդս որպես օրգան ու սկսում խոսել հետը ամեն ինչից։ Ըհը՜, նոր բանաստեղծություն ստացվեց ։

 

Ամենակարճ ֆիլմը, որը ապրել եք։

Մի տեքստ ունեմ, որը էնքան սիրուն նստեց Ձեր հարցի վրա։ Պատկերացրեք երկար մի բան, որ կարճ կապվելու սովորություն ունի։ Այնպիսի մի բան, որն այնքան եմ փորձել մոռանալ ու ջրի պես անգիր գիտեմ, թե ինչպես չհիշել։ Նա, ում սիրել եմ առաջինը՝ սիրել եմ ամեն օր, օրը 24 ժամ, շաբաթը երևի 7 կամ 8 օր ու էդպես տարիներ շարունակ այլևս չկա, և եթե կա մի բան ինչի համար մարդիկ որբ են, ապա դա նրան չունենալն է։ …. Հա՜, ղզիկ ֆիլմ ա եղել առաջին սերս ու կարճ։

 

Երեմն է լուսանկար դառնում հաճախ, թե՞ Եր Կարը։

Ճիշտն ասած Եր Կարը նման թիթիզ բաներ չի սիրում, էդ բիսկվիթ բաները Երեմն ա սիրում դառնալ ու տնաշենը էնքան շուտ֊շուտ ա նկար դառնում, որ հետևից չենք հասցնում։ Եր Կարը իր պստլիկ պատմության մեջ երկու անգամ ա նկար դարձել ու վերջ։ Էդ նկարներից մեկը վաղաժամ մեռավ, իսկ մյուսին՝ երկար ժամանակ չենք տեսել։

 

Կատուների հետ մենակ մնալ Երևանում։

Կատուների հետ պարտադիր ա մենակ մնալ ոչ միայն Երևանում, այլ ցանկացած տեղ: Էդ շանորդիները էնքան գրագետ են ասում «մյա՜ու», որ սկսում ես հավատալ Աստծուն։

 

Պոեզիայի խրոնիկան գրողի պատշգամբից։

Պատշգամբ չունեմ ցավոք կամ բարեբախտաբար, բայց պատուհան ունեմ ու համոզված ասում եմ, որ պոզեիայի խրոնիկան պատուհանից ներս ա գտնվում։ Մորս գրպանները տեսե՞լ եք. պոեզիայի խրոնիկան մորս գրպանների պարունակությունն ա։ Ու ես շատ հաճախ հենց դրա մասին էլ գրում եմ։

 

Կանայք ավարտվում են։

Ճիշտն ասած էս հարցը տվեցի մորս: — Մա՜մ, իսկ ե՞րբ ա կինը ավարտվում։ — Կի՞նը… Կինը ավարտվում ա, երբ մեռնում ա։ Ահա սահմանումը կնոջ ավարտվել և չավարտվելու ։

 

Մարդը `ջրափոսի մեջ։

Ուզում եմ հարցի հունը փոխել` ջրափոսը մարդու մեջ։ Շատ հաճախ ջրափոսը մենք ենք և մեկ֊մեկ էլ նաև մարդն ենք մենք։ Ջրափոսերը մարդու մեջ առաջանում են հոգևոր վթարների արդյունքում: Մենք մեր հոգևոր վթարներն ենք: Ասա՛,թե որն ա քո հոգևոր վթարը ու ասեմ՝ ով ես դու : (ժպտում է):

 

Գրականությունը գրականությունից առաջ։

Գրականությունը գրականությունից առաջ, էնքան բան ա ասել, որ հիմա ամոթ ա Միկադո պատրաստողին ասել գրող։ Միկադո պատրաստողին պիտի ասես հենց Միկադո պատրաստող։ Մի գործ ունեմ էսպես ա սկսվում. «ինձ ասել են՝ որ ես պոետ եմ. պատկերացնու՞մ ես ինչ կլիներ եթե ես հավատայի նրանց»․․․  հ.գ. Մի Միկադո պատրաստող էլ ես եմ: (Ժպտում է):

 

Անզգայացում թե՞ զգայականություն:

Ինձ կներեք էլի, ես պիտի մեջբերում անեմ Միկադո թխող Եր Կարից։ Մի բանաստեղծություն ունեմ, էնտեղ ասում ա՝ «Գտիր ինձ. եթե նույնիսկ լսես որ ինձ արդեն գտել են… » այ հիմա ես եմ ձեզ հարցնում ՝ Անզգայացում թե՞ զգայականություն (Ժպտում է):

 

Մութը՝ մթի մեջ։

Կներեք, իսկ դուք որտեղի՞ց գիտեք իմ կյանքի պատմությունը։

 

 

 Զրուցեց Հաս Չախալյանը

 

 

 

Կարծիքներ

կարծիք





Մեկնաբանել