Posted in Թատրոն Կինո

21 Արաքսյա Մելիքյանի հետ

21 Արաքսյա Մելիքյանի հետ Posted on November 19, 2019

1․Առաջին անգամ, ե՞րբ հայտվեցիք թատրոնի կուլիսներում

Առաջին պահը չեմ կարող վերհիշել, քանի որ դեռ երեխա   ժամանակներից բեմ բարձրանալու առիթներ եմ ունեցել։ Բայց կարող եմ հիշել ինձ ,երբ սիրահարված էի մի դերասանուհու, ում թաքուն հետևում էի կուլիսներից․․․իսկ կուլիսներն ունեն ամեն հարմար հմայք` մթություն, լռություն, մթնոլորտ, որպեսզի ամեն զգացած ակնթարթ դառնար անմնացորդ սիրո դրսևորում։

2․Դերասանի մասնագիտության առանձնահատկություններն՝ ըստ Ձեզ։

Սա խենթություն է… խենթերի ժողովարան․․․Ես սիրում իրական դերասանական արվեստը, ոչ այն «կապիկությունը» , որ հաճախ դերասանական արվեստի տեղ են ընդունում , այլ՝ իրական․․․ Ո՞րն է․իրոք փորձել հասկանալ կերպարիդ խնդիրը, վերլուծել վարքը, ընդունել, մերժել, խորանաաաաաալ մինչև շնչառության ռիթմը, հայտնվել այդ իրականության մեջ ու զգալ էդ պահի պուլսը․․․Այո՛, այս ամենը խենթություն է․․․և ցավոք տրված ոչ բոլորին։

 

 

3․ Բեմը սիրում է նրանց, ովքեր…

Կարծում եմ ովքեր «ներքին լույս» ունեն, ներքին շարժիչ, ներքին հարց ու պատասխան․․․Պարտադիր չէ ունենալ 90_60_90 կազմվածք, բարձր հասակ, թիկունք, գեղեցիկ աչքեր կամ նման հազարավոր «քառակուսիներ» կան․․․բնավ․․․ներքին մի հավատ կա, որը մարդուն մոտեցնում է հրեշտակներին, որը չսիրել, չտեսնել և չզգալ մարդ արարածը դեռ անզոր է․․․ Իսկ բեմը, այո՛, այդ խոշորացույցն է ․․․Դաժաաաաան խոշորացույց-սկաներ, որը չի խնայում փառասեր դատարկություններին։

4․Ինչպիսի՞ հանդիսատես ունենք այսօր։

Մի քիչ ալարկոտ, մտածելուց հոգնող, խորանալուց խուսափող․․․Ցավում եմ․․․

 

5․Ձեր ամենասիրելի դրամատուրգը։

Կստեմ ասելով, որ ֆանատիկորեն հետևում եմ որևէ մեկին։ Վերջին շրջանում սկսել եմ  բզբալ արդի դրամատուրգների գործերը, բայց դեռ երազում եմ մարմնավորել Դոստոևսկու կանանց։

6․Կերպար, ում շատ եք նմանացնում Արաքսյա Մելիքյանին։

Կդժվարանամ ասել․․․Ես շատ հակասական մարդ եմ, իմ մեջ հավասարաչափ տեղաբաշխված են նեգատիվն ու պոզիտիվը․․․Երբ շրջապատում ինձ ավելի լավատես ու դրական գույներով են ներկում, ներսս ընդվզում է, մեծ ցանկություն եմ ունենում անել բաներ, որոնք ինձ երբեք թույլ չեմ տա, որոնց «ծուռ» աչքով եմ նայում․․․Բայց ունեմ ներքին արտակարգ հսկիչ, որը որպես կանոն բալանսավորում է իմ հակասական կերպարները։

Հավատացե՛ք, ես շատ եմ ։Ցանկացած Ձեր նշած կերպարից գոնե 0.1% հաստատ կլինեմ։

7․Արտիստին, բացի ազատությունից, էլ ի՞նչ է պետք ստեղծագործելու համար։

Ասեմ ի դեպ Ձեր նշած ազատությունը ոչ միշտ է ստեղծագործելու հենք հանդիսանում․․․ըստ իս՝  ազատության ձգտումն ավելի մեծ խթան է, քան ինքնին ազատությունը։

Տառապանքը ևս ելք է․․․Դառնում է ստեղծագործելու հումք, նյութ․․․Երբ այն քեզ չի սպանում, քեզ չի ոչնչացնում, բայց միևնույն ժամանակ մեծ ցանկություն ունես ազատվելու դրանից, ելքերից ամենաապրեցնողը դառնում է արարելը։

8․Լինու՞մ են օրեր, երբ չեք ուզում բեմ բարձրանալ։

Ավելի շատ, քան բարձրանալու ցանկությունը։ Եւ տարիների հետ դա դառնում է ավելի վախենալու, դա կախված է ասելիքից ,պատասխանատվությունից։ Երբ հասկանում ես, որ դու դահլիճում նստած մեկի կյանքի հետ ես խաղում։ Որ քո մատուցման ձևից ինչ-որ մեկի կյանքում բան ես փոխում։

9․ Բացի ընտրած մասնագիտությունից, էլ  ո՞ր մասնագիտություններն են հոգեհարազատ։

Փոքր հասակում «ով ասես» որ չէի, բայց դարձա «ինչ ասես» կամ «ում ասես» մարմնավորող մասնագիտության տեր՝ դերասանուհի։ Եւ բացարձակապես չեմ փոշմանում իմ ընտրության համար։ Ունակություններ շատ ունեմ, բազմազան ,եթե կյանքն էնպես ստացվի , որ ես այլևս չզբաղվեմ իմ սիրած աշխատանքով, հաստատ չեմ կորչի։

10․ Վստահաբար կարդալ սիրում եք, այս շրջանում ի՞նչ գիրք եք կարդում։

Վստահաբար կարդալ սիրում էի․․․Հիմա ցավոք քիչ ժամանակ եմ տրամադրում հենց բուն ընթերցանությանը․․․Երկար ժամանակ բաց է մնացել Джидду Кришнамурти “Невыбирающее осознавание” գիրքը, ոչ մի կերպ չեմ ավարտում, բայց քայլքի, վարելու մեջ միշտ լսում եմ աուդիո տարբերակով գրքեր։ Առանց դրանց արդեն անհնար է։

11.Ֆիլմ, որ ցնցել է Ձեր ողջ ներաշխարհը։

Ցնցել բառը վախենալու է։ էս պահին մտաբերեցի “Жизнь прекрасна”, Аранофски  ” мама!” և իմ ամենասիրաաաաաածը, միլիոն անգամ նայել եմ ու էլի կնայեմ, “Служебный роман”.

12․Դասականներից ու՞մ հետ կցանկանայիք պարզապես զրուցել։

Ֆրիդա Կալոյի հետ ծխել,( եթե կարողանայի),Դոստոևսկու հետ կուզենայի նաև խմել,Վիսոցկու հետ…զրուցել։

13․Ինչպե՞ս եք լիցքաթափվում։

Քայլում եմ շաաաաատ, տանը միայնակ մի «փալաս» զգեստով уборка եմ սկսում․․․

 

14․Հիասթափությունները սովորեցնում են, թե՞ ընկճում։

Սկզբում ընկճում են, հետո սովորեցնում, հետո ծիծաղելու առիթ դառնում։

15․Ես չեմ կարող երբեք…

Ես չեմ կարող երբեք ասել երբեք․․․Գուցե իրո՞ք ծեծված է, բայց կյանքի փորձը դա է պնդում․․․ «Երբեք » բառը ստեղծել է Արարիչը  մեզ ծաղրելու համար․ցանկացած վճռական  ԵՐԲԵՔ բեկանվել է հանգամանքների բերումով, ուստի ես այլևս չեմ ասում երբեք․․․ գուցե՝ կտեսնենք, կերևա, ով գիտե՞․․․ ահա՛ բոլոր փոխարինող բառերը։

16․ Սովորաբար որտե՞ղ եք փնտրում  տանջող հարցերի պատասխանները։

Սկզբում ամենուր․հայտնի մարդկանց սեփական փորձերի մեջ, բայց ի վերջո, հիասթափությունից հետո, խրվում եմ իմ մեջ և  ԻՐՈՔ իմ մեջ՝ իմ աղոթքների ու սեփական տեսլականի։

 

17․Ձեր երազանքների Հայաստանը։

Դժվար էլ տեսնեմ․․․

18․ Չեմ սիրում, երբ …

Չեմ սիրում, երբ ուրանում են( բայց փորձում եմ հասկանալ), տանել չեմ կարողանում , երբ չունեն հաշմանդամություն,արատ կամ այլ հարկադրված իրավիճակ և բողոքում են կյանքի անարդարությունից, աշխատանքից, կարիքներից ու հնարավորության բացակայությունից։ Չեմ սիրում, երբ ալարելը ոչ թե բնական հոգնածության պահանջ է, այլ տեսակ․․․Ատում եմ «մոլախոտ» տեսակը։

19․ Հավատում եք հաջողությանը, թե՞  աշխատասիրությանը։

Աշխատասիրությամբ վաստակած հաջողությանը։

20․ Երբ հիշում եմ մանկությունս, առաջինը հիշում եմ …

Հորս, եղբայրներիս, պիոներ պալատը․․․

21․ Երջանիկ եմ, որովհետև…

Երջանիկ եմ, որ պատիվ ունեմ ապրելու ինձ տրված կյանքը, որ ինձ կոտրել-կործանելու հաշվին, հաստատ մի ինչ-որ բան կփոխեմ այս աշխարհում դեպի լավը, բարին։ Որ ամեն առավոտ կարող եմ նայել երկնքին, շնորհակալություն ասել ու փորձել վայելել կյանքի բարիքները։





Մեկնաբանել